Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Հայ-թուրքական հարաբերությունների մասին ԱԺ-ում լսումներ կանցկացվեն

Հայ-թուրքական հարաբերությունների մասին ԱԺ-ում լսումներ կանցկացվեն
05.06.2015 | 13:01

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագծի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել՝ կանցկացվեն լսումներ: «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրինագիծը բուռն քննադատությունների էր արժանացել հանձնաժողովում :
Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ քննարկման ժամանակ որոշում է կայացվել, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլինեն խորհրդարանական լսումներ, որից հետո միայն նա կրկին կփորձի ԱԺ ներկայացնել նախագիծը։

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ